Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սրտանոթաբանություն

Զարկերակային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am

Զարկերակային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am

Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:

Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/, որը հանդիպում է ախտանիշի 95 տոկոս դեպքերում: Ախտորոշումը դրվում է նրա երկրորդային բնույթը ժխտելուց հետո: Հիմնական մորֆոլոգիական խանգարումներն արտահայտվում են սրտում և անոթներում:

Հիպերտոնիկ հիվանդությունից բացի տարբերում են արտերիալ հիպերտենզիայի սիմպտոմատիկ ձևերը՝ երիկամային, էնդոկրին, նյարդաբանական: Արյան ճնշման բարձրացմանը կարող են նպաստել որոշակի դեղեր, հորմոնալ ֆոնի փոփոխությունը
հղիության ընթացքում, ուժեղ սթրեսը:

Զարկերակային ճնշման /ԶՃ/ ցուցանիշները /նորմայում 120/80 մմ. սնդ. սյուն/ փոփոխվում են օրվա ընթացքում: Դրանք կախված են անհատի անոթային համակարգի յուրահատկություններից, կյանքի բնույթից, տարիքից, ուղեկցող հիվանդության ծանրությունից:

Այդ պատճառով ցուցանիշները միշտ չեն համապատասխանում նորմային:

Ֆիզիկական ակտիվության, սթրեսային գործոնի դեպքում ևս դրանք բարձրանում են:

Երբեմն խոսքը  սիրտ-անոթային համակարգի դիսֆունկցիայի մասին է, երբ համապատասխան պատասխան չի ձևավորվում անբարենպաստ ազդեցություններին:

Պետք է դիմել բժշկի, եթե մեկ ամսվա ընթացքում դիտվում է ԶՃ-ի կայուն բարձրացում սկսած 140-90 մմ. սնդ. սյունից, երբ կա նաև ցավ քունքերում, գլխապտույտ, սև կետեր աչքերի առաջ:

Զարկերակային գերճնշման ախտանշանները

Ախտանշանները մեծ մասամբ աննկատ են մնում, և բարձր ճնշումը հայտնաբերվում է չափելիս:

Բայց կարող են լինել նաև հետևյալ ախտանիշները.

  • Ցավ գլխի տարբեր հատվածներում․ հաճախ նշում են ճնշող ցավ քունքերում,
  • Դեմքի կարմրություն մազանոթների լայնացմամբ,
  • Տաքության զգացում՝ դեպի գլուխ արյան հոսքով պայմանավորված,
  • Գլխապտույտ, տեսողության վատացում, աղմուկ ականջներում։


Պատճառները

Գոյություն ունեն մի քանի պաթոլոգիական մեխանիզմներ.

  • Մկանների կողմից մեծ քանակի թթվածնի յուրացման անհրաժեշտությունը ֆիզիկական ակտիվության ֆոնին: Սիրտն այդ ժամանակ աշխատում է ավելի ակտիվ՝ բավարար թթվածին հասցնելու համար:
  • Սթրեսի ժամանակ մակերիկամներն արտադրում են մեծ քանակությամբ ադրենալին, որն առաջացնում է անոթների սպազմ և ԶՃ բարձացում:
  • Ռենին ֆերմենտը և ալդոստերոն հորմոնը առաջացնում են անոթների նեղացում և բարձրացնում ԶՃ-ն: Այս մեխանիզմը բնորոշ է երիկամային ախտաբանությանը, թունավորումներին:
  • Տարիքի հետ անոթի պատերը կորցնում են իրենց առաձգականությունը, որը թույլ չի տալիս օրգանիզմին հարմարվել տարբեր ինտենսիվության պուլսային ալիքներին:


Նպաստող գործոնները․

  • Մկանային գերծանրաբեռնվածություն,
  • Արտահայտված հուզական լարվածություն,
  • Որոշ դեղերի երկարատև օգտագործում,
  • Կոֆեին պարունակող մթերքի կանոնավոր օգտագործում,
  • Երիկամների հիվանդություններ,
  • Թոքային խնդիրները։


Ախտորոշումը

Անամնեզի մանրամասն հավաքում, ճնշման որոշում և գնահատում 24 ժամվա ընթացքում՝ օրվա մոնիթորինգ, արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություն, էլեկտրասրտագրություն, սրտի և երիկամների ՈՒՁ հետազոտություն, հորմոնալ ֆոնի հետազոտություն:

Բուժումը

Բուժումը պետք է սկսել կյանքի ռեժիմը, սնունդը կարգավորելով: Սննդակարգում պետք է գերակշռեն մրգերը, բանջարեղենը, պետք է սահմանափակել ճարպոտ, արագ սնունդը, քչացնել աղի օգտագործումը, հետևել լիարժեք հանգստին, քնին, մարզվել:

Եթե երկու ամսում ոչինչ չի փոխվում, արդեն ախտորոշվում է  հիպերտոնիկ հիվանդություն:

Այդ դեպքում ընտրվում է բուժման պլան, նշանակվում են հիպոտենզիվ դեղամիջոցներ, հետազոտությունների հիման վրա նշանակվում են նաև հիպոլիպիդեմիկ դեղեր /խոլեսթերինն իջեցնող/, մետաբոլիկ բուժում սրտի մկանների և անոթների ամրացման համար:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am
Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...

Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։

Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը  թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...

Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am
Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...

Սրտի վնասվածք. armeniamedicalcenter.am
Սրտի վնասվածք. armeniamedicalcenter.am

Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։

Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...

Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am
Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am

Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...

Ախտորոշում
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Թերապիա
Հոլտերի մոնիթորինգ
Հոլտերի մոնիթորինգ

Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...

Ախտորոշում
Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am
Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am

Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...

Զարկերակային գերճնշում. nairimed.com
Զարկերակային գերճնշում. nairimed.com

Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...

Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հաճախասրտություն. armeniamedicalcenter.am
Հաճախասրտություն. armeniamedicalcenter.am

Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...

Ինչպիսի՞ զարկերակային ճնշման դեպքում պետք է բուժվել. nairimed.com
Ինչպիսի՞ զարկերակային ճնշման դեպքում պետք է բուժվել. nairimed.com

Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...

Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am
Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am

Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...

Ախտորոշում
Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա). nairimed.com
Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա). nairimed.com

Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ